Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 6-րդն է եվրոպական հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում:
Քրիշտիանուն իր ակտիվում գրանցել է 10 դուբլ, 3` հեթ-տրիկ և 1` պոկեր: 33 անգամ էլ ֆուտբոլիստը խփել է 1-ական գոլ:
Ռոնալդուն 5 անգամ գրավել է Հայաստանի հավաքականի դարպասը, 4-ական անգամ` Անդորայի, Էստոնիայի, Հոլանդիայի և Շվեդիայի թիմերի դարպասը:
Պորտուգալացուն չի հաջողվել գոլ խփել Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Անգլիայի հավաքականների դարպասը:
Եվրոպական հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակը.
1. Ֆերենց Պուշկաշ (Հուգարիա/ Իսպանիա) – 84 գոլ (89 խաղ)
2. Շանդոր Կոչիշ (Հունգարիա) – 75 (68)
.3 Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 71 (137)
4. Գերդ Մյուլլեր (ԳՖՀ)- 68 (62)
5. Ռոբի Քին (Իռլանդիա) – 68 (146)
6. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 66 (135)
7. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 62 (116)








































