«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել կատալոնական ակումբի հետ, սակայն իր պայմանները բավարարելուց հետո միայն:
Արգենտինացի ֆուտբոլիստը, մասնավորապես, ցանկանում է, որպեսզի իր նոր պայմանագրում կետ ներառվի, համաձայն որի Մեսսին կարող է լքել «Բարսելոնա»-ն և «Նյուելսզ Օլդ Բոյզ» տեղափոխվել:
Հիշեցնենք, որ հարձակվողը բազմիցս հայտարարել է կարիերան հայրենիքում ավարտելու ցանկության մասին:











































