Ադրբեջանը 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր։
Ադ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին։
Նշվում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստմասե շինարարական նյութ՝ 5,91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
Նույն տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128,64 հազար դոլար։
Միաժամանակ նշվում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 դոլար, իսկ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։








































