Monday, 20 07 2026
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար

Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել

ԱՄՆ փոխնախագահ Վենսը բացառել է կրոնապետությունը տապալելու նպատակով Իրանում ցամաքային ռազմագործողություն իրականացնելու տարբերակը։ Նրա խոսքերով, եթե Իրանի ժողովուրդը որոշի ապստամբել, ապա դա կլինի նրա որոշումը, Միացյալ Նահանգները «այլևս նման հարցով չի զբաղվում»։

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, մինչդեռ, ժողովրդին դիմել է կոչով և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտում է «ոչ միայն փոխել Իրանի պետական կարգը, այլև տրոհել երկրի տարածքային ամբողջականությունը»։

Իսրայելական ynet-ը բացահայտել է, որ Իրանի դեմ փետրվարյան հարձակման նախօրեին Միացյալ Նահանգները «քրդերին ինքնավարություն է խոստացել, զինել նրանց, երաշխավորել օդային հարձակումներից ամուր պաշտպանություն, բայց քրդերի մշտական թշնամի Էրդողանին հաջողվել է Դոնալդ Թրամփին համոզել, որ իրանական տարածքում ցամաքային ռազմագործողությունը ծանր հետևանքներ կունենա»։

Իրանի տարածքային մասնատման «ծրագրի իրականացում», եթե ԱՄՆ-ը իրոք ցամաքային ռազմագործողության ծրագիր չունի, հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե քրդաբնակ և թուրքախոս տեղաշրջանները ապստամբեն և արտաքին լուրջ աջակցություն ստանան։ Իրանի քրդաբնակ շրջանները սահմանակից են Թուրքիային, թուրքախոս տարածքները՝ Ադրբեջանին։

Իրանի դեմ թե անցյալ, թե այս տարվա իսրայելա-ամերիկյան հարվածների օրերին Բաքվի մամուլը «միասնական Ադրբեջան», «բաժանված ժողովրդի միավորման» թեմաներին չի անդրադարձել։ Ըստ երևույթին, նաև դա նկատի ուներ Ղալիբաֆը, երբ անցյալ ամիս Բաքվում հայտարարել է, որ «պատերազմի ընթացքում Ադրբեջանը Իրանի կողքին» էր։

Արդյոք Իրանի դեմ նոր ճնշումների փուլում Ադրբեջանը «դարձյալ Իրանի կողքի՞ն» է։ Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Խուստուփի գագաթ վարչապետ Փաշինյանի վերելքին, «սահմանադրություն չփոխելու մտադրությանը» և հռետորական հարցադրում արել․ «Ժամանակը չէ՞, որ մեր լեռնագնաց հատուկ ջոկատայինները Նախիջևանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ռազմերթ անեն»։ Ընդ որում, նա այդ «անհրաժեշտությունը» կապել է TRIPP+ ներդրումային ծրագրի տնօրենի պաշտոնում «ռուս-հրեական ծագումով Սոկոլովին նշանակելու» հետ։

Իրանի շուրջ իրավիճակը, երևում է, Բաքվում գնահատում են «ֆորս-մաժորի հեռանկարում», և կա առնվազն ընկալում, որ Իսլամական հանրապետության դեմ ցամաքային ռազմագործողությունը կամ քրդական և թուրքախոս բնակչության «ապստամբությունը Նախիջևանի հետ հաղորդակցության հաստատման հնարավորություն» է։ Ալիևը, ամենայն հավանականությամբ, ծանր է տարել ԱՄՆ պետական դեպարտամենտի պարզաբանումը, որ TRIPP-ի ծրագրով սահմանային և մաքսային բոլոր կարգավորումները մնում են Հայաստանի իրավազորության ներքո։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ասել է, որ երթուղու «մուտքի և ելքի անցակետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում