Մեդիաարտադրանքի գերմանական պետական կարգավորող մարմինը գերմանացի ռեփեր Շինդիի նոր NWA ալբոմը որակել է որպես «վտանգավոր երեխաների համար» և արգելել է դրա վաճառքն անչափահասներին: Իշխանությունները թույլ են տվել արգելել ալբոմի հրապարակային գովազդը, դրա վաճառքը համացանցով և փոստով: Այն պետք է ստանա նաև «վաճառքը միայն չափահասներին» պիտակավորումը: Կարգավորող մարմնի հատուկ հանձնաժողովն այս որոշումը պետք է հաստատի սեպտեմբերին, հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:
Դժգոհության հիմնական պատճառը «Ընկաճխտ առանց պատճառի» (Stress ohne Grund) երգի տեքստն է, որը Շինդին ձայնագրել է Գերմանիայում մեծ ճանաչում ունեցող Բուշիդո ռեփերի հետ: Դրանում երաժիշտները կատակներ են անում միասեռականների ու կանանց մասին և բռնության կոչ են անում որոշ գերմանացի քաղաքական գործիչների հանդեպ:
Բեռլինի քաղաքապետ Կլաուդ Վովերայթը, ով արվամոլ է, և բունդեստագի պատգամավոր Սերկան Տերենն արդեն դատական հայց են ներկայացրել երաժշտի դեմ:
Երաժշտի ներկայացուցիչները պնդում են, որ նա կարող է երգել ինչ ցանկանում է, քանի որ չի խախտում ոչ մի օրենք և ազատ արտահայտվելու իրավունք ունի: Դրա հետ մեկտեղ նրանք հայտարարել են, որ ծագած սկանդալի շնորհիվ ալբոմի վաճառքը կտրուկ աճել է: