Ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթի»-ի եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգին:
Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելուց հետո, Ստերլինգը հիանալի մարզավիճակում է և Անգլիայի առաջնության առաջին 3 տուրում դարձել է 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղիանակ:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը հայտարարել է, որ Գվարդիոլայի օրոք վերածնունդ է ապրում, քանի որ Պեպն ավելի շատ է վստահում իրեն: