«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն փաստը, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում ստիպված է լինելու դարձյալ մրցակցել Ժոզե Մոուրինյոյի հետ, ով գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Մոուրինյոն խնդիր չէ: Նա ցանկանում է հաղթել, ես էլ եմ ցանկանում հաղթել: Մենք լավ ենք ճանաչում միմյանց դեռ Իսպանիայի առաջնությունում աշխատած տարիներից: Ուրախ եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատում են բարձրակարգ մարզիչներ: Մրցակցությունը օգնում է կատարելագործվել:
Մրցակցության շնորհիվ է, որ դառնում ես խոշոր մրցաշարերի հաղթող: Այդ պայմաններում պարզվում է, թե որքանով ես դու արժանի աշխատել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն կամ «Մանչեսթեր Սիթի»-ն»,- Daily Mail-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































