«Ստաբհաբ Սենթեր» մարզադաշտում հունիսի 1-ին կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հայտնել է մարզադաշտի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրին դեռ չի անդրադարձել: Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ խաղը մեկ այլ մարզադաշտում, թե՝ ընդհանրապես չի կայանա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին նույն մարզադաշտում մեկ ընկերական հանդիպում արդեն անցկացրել է: Հայ ֆուտբոլիստները 7:1 հաշվով ջախջախել են Գվատեմալայի հավաքականին: