ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, թե որ ակումբում է պատրաստվում շարունակել կարիերան:
«Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կքննարկենք իրավիճակը ակումբի նախագահի հետ: Ես պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: Դժվարին երեք մրցաշրջան եմ անցկացրել, բայց երկրպագուների աջակցությունն օգնել է ինձ:
Համարձակ եմ նայում դեպի ապագա: Հաճելի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներ»,- France Football-ը մեջբերում է Կավանիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբի հետ ուրուգվայցի հարձակվողի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:








































