Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասին, տեղեկացնում է Independent.co.uk-ը:
«Կարծում եմ, որ ընթացիկ առաջնության չեմպիոնը կդառնա «Լեսթեր»-ը: Նրանք ապացուցել են, որ կարող են ոչ միայն հաղթել, այլ նաև դիմադրել մրցակցի ճնշմանը»,- հայտարարել է Անրին:
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ը ներկա պահին իր ակտիվում ունի 53 միավոր և վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակը: