«Կուբան»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի շրջանակներում «Ամկար»-ի նկատմամբ գրանցած հաղթանակը: Հիշեցնենք, որ Կրասնոդարի թիմը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ամկար»-ի դարպասը: Գոլ է հեղինակել նաև Մարկոս Պիզելին:
«Մարզիչը հիանալի էր նախապատրաստել մեր թիմն այս կարևորագույն հանդիպմանը: Առաջին խաղակեսում մենք բազմաթիվ գրոհներ կազմակերպեցինք: Գերազանց արդյունք գրանցեցինք:
Առջևում ևս երկու կարևոր հանդիպում է սպասվում` ԲԿՄԱ-ի և «Անժի»-ի դեմ: Հնարավորություն ունենք զբաղեցնելու Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «P-Спорт»-ը:
Հավելենք, որ «Կուբան»-ը գրանցեց 10-րդ անընդմեջ հաղթանակը: Ներկայումս թիմը զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:








































