Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝«որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան` թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»:
Ինչպես ասված է սամբոյի Միջազգային և Եվրոպական, Համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հղած նամակում, համապատասխան որոշումը ֆեդերացիայի գործկոմը կայացրել է նոյեմբերի 28-ին, հաղորդում է PanARMENIAN-ը` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:
Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին նույն պատճառով չմասնակցելու որոշում ավելի վաղ կայացրել էր Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիան: