Եռակի օլիմպիական չեմպիոն գերմանացի Ֆելիքս Լոխը որակազրկվել է: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Ավստրալական Իգլսում աշխարհի առաջնության ժամանակ սահնակի ավելորդ քաշի համար եռակի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է:
Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան(FIL) հայտարարել է, որ առաջին փուլից հետո Լոխի սահնակն ստուգելու արդյունքում պարզվել է, որ այն թույլատրելի քաշից ավելի ծանր է:
Հավելենք, որ Լոխը, ով առաջին փուլից հետո գլխավորում էր աղյուսակը, աշխարհի առաջնության ընթացքում հաղթել է 38 անգամ: