Friday, 10 05 2024
Ասում եմ՝ փողոց փակե՞ք, ոչ միայն Երևանում, այլ՝ ամեն տեղ
14:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
13:45
Գերմանիան Ուկրաինային HIMARS համակարգեր է տրամադրելու
Այստեղից չենք գնալու, մինչև դռները չբացեք՝ Գայստանյանը՝ Դավիթ Գյուրջինյանին
Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Ո՞րն է ԲՀԿ-ի նման կուսակցությունների ապրելու իմաստը

Ուրբաթ օրը՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց մարտի 31-ին իր հացադուլը դադարեցնելու մասին: Նա նաև հրապարակում հավաքված համակիրներին ներկայացրեց իր առաջիկա անելիքները, ասաց, որ հաջորդ ուրբաթ հրապարակ եկած քաղաքացիների հետ պետք է որոշեն՝ ինչ անել ապրիլի 9-ին: «Առաջին լրատվական»-ը «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ քննարկեց, թե ինչ ճակատագրի է արժանանալու շարժումը:

Արծրուն Պեպանյանն ասաց, որ ՀՀ-ում ծավալված բոլոր շարժումներն անփառունակ վախճան են ունեցել, հանրության մեծարանքին արժանացած առաջնորդները ծաղրի են արժանացել, արդար երկիր ունենալու նպատակով ոտքի ելածները հուսահատվել են, իշխանություններն ավելի վատն են դարձել, երկիրն էլ դարձել է խաղալիք դրսի ձեռքին:

Այս ամենում քաղաքական վերլուծաբանին առավել մտահոգում է այն, որ մարդիկ հերթական անգամ չհուսահատվեն: Հուսահատությունը բացառելու համար, Պեպանյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ինքը կընդուներ «Նախախորհրդարան»-ի որոշ առաջարկները:

«Դրանց մեջ կային քայլեր, որոնք իշխանությունների մոտ ընդգծված լարվածություն կառաջացնեին, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե չի գնում, բայց և կային առաջարկներ, որոնք կիրառելու դեպքում շարժումը նպաստած կլիներ մեր խառնափնթոր հանրության կառուցվածքայնացմանը:

Նաև իրատեսական երկխոսության կգնայի իշխանությունների հետ: Այս երկուսի համադրման դեպքում շարժումը, ի տարբերություն նախորդների, հսկայական ներդրում արած կլիներ երկրի աստիճանական կարգավորման գործում»,- խորհուրդ տվեց Արծրուն Պեպանյանը՝ շարունակելով, որ դրա փոխարեն առաջնորդվում ենք ոչ թե հաշվարկներով, այլ հույզերով, չսիրելով իշխանություններին՝ մտածում ենք միայն և միայն նրան ոչնչացնելու ծրագրի մասին, դավաճան որակելով նրանց, ովքեր խորհուրդ են տալիս մասը վերցնել՝ ամողջը վերցնելու անհնարինության դեպքում:

Արծրուն Պեպանյանն դժվարանում է տեսնել իշխանությունը վերցնելու այս շարժման հնարավորությունը, քանի որ ավելի հզոր շարժումներին անգամ դա չի հաջողվել, ավելին՝ եթե արժեհամակարգային փոփոխությունների տանող քայլեր չկիրառվեն շարժման ղեկավարների կողմից, որը գոնե տևական հետաքրքրություն կապահովի հանրության համար, ապա, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններից հետո կմոռանան շարժման մասին:

«Ես սա ասում եմ տխրությամբ: Սա ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ճգնաժամը կլինի, այլ մեր ողջ քաղաքական մտքի»,- ցավով ասաց Արծրուն Պեպանյանը:

Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին և մասնավորապես այն հանգամանքին, որ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրած ԲՀԿ-ն ակտիվորեն նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց, որ դժվարանում է հասկանալ այն կուսակցություններին, որոնք սուտմեռուկ են անում նախագահական ընտրությունների ժամանակ՝ թեկնածու չեն առաջադրում, դաշինքի մեջ չեն մտնում, գոնե չեն հայտարարում որևէ մեկին սատարելու մասին: Անհատ մարդը քաջություն է ունենում նախագահ առաջադրվելու, ծրագիր ներկայացնելու, իսկ ահռելի կուսակցությունները՝ ոչ:

«Ես կհասկանայի, եթե հայտարարեին, թե ընտրությունների հետ հույսեր չեն կապում, ու երկիրը ճգնաժամից հանելու այլ ուղի առաջարկեին: Բայց դա էլ չկա: Այդ դեպքում ո՞րն է նման կուսակցությունների ապրելու իմաստը: Բիզնես-ակումբի վերածվե՞լը»,- ասաց Արծրուն Պեպանյանը: Ուստի «Վերելք» հիմնադրամի նախագահը քաղաքական վերլուծաբանի հետաքրքրության շրջանակներից դուրս համարեց նման ակումբների գործունեության վերլուծությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում