Լոնդոնի «Չելսի»-ի բժիշկ Եվա Կարնեյրոն որոշում է կայացրել չվերադառնալ իր նախկին աշխատանքին, տեղեկացնում է Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինս կվերադառնա իր աշխատանքին, սակայն Եվան իր առջև դրված ժամկետում չի ժամանել «Չելսի»-ի մարզաբազա:
Բրիտանական լրատվամիջոցները կարծում են, որ Կարնեյրոն որոշել է լքել «Չելսի»-ն և դատի տալ ակումբին:









































