Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզուհիների ցուցակը, որը 11-րդ անգամ գլխավորել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան:
Շարապովան նախորդ տարի վաստակել է 29.7 միլիոն դոլար, որից 6.7 միլիոնը ստացել է «Ռոլան Գարոս»-ում հաղթելու շնորհիվ: Եկամտի մեծ մասը ռուս թենիսիստուհին վաստակել է Nike, Avon Products, Evian, Porsche, Tag Heuer, Sugarpova ընկերություններից:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում Սերենա Վիլյամսն է, որի տարեկան եկամուտը կազմել է 24.6 մլն դոլար, իսկ եռյակը եզրափակում է դանիացի Կարոլին Վոզնյացկին՝ 14.5 միլիոն դոլար եկամտով: