El Pais պարբերականը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը այս ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
Իսպանացի եզրային հարձակվողը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, որի ղեկավարությունը Պեդրոյի տրանսֆերի համար «կապտանռնագույններ»-ին կվճարի 22 միլիոն ֆունտ:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսի»-ն և «Լիվերպուլ-ը:








































