Օտարերկրացի արքայական ընտանիքների անդամներ, այդ թվում՝ Ճապոնիայի գահաժառանգը ներկա են եղել Խաղաղ օվկիանոսում գտնվող Տոնգա փոքր կղզի-պետության մայրաքաղաք Նուկուալոֆայում այդ երկրի նոր թագավոր Տուպոու VI-ի թագադրման արարողությանը: Նախորդ թագավոր Գեորգ Տուպոու 5-րդը մահացել է 2012թ. մարտին, նշում է BBC News-ը:
Թագադրությունը եղել է տոնակատարությունների շաբաթվա գագաթնակետը, որոնք ներառել են այդ երկրի ավանդական ծեսեր, փողոցային ներկայացումներ և տոներ: Պետության 78-ամյա պաշտոնաթող նախարար Դարսի Վուդի կատարած արարողությանը հազարավոր տոնգացիներ ու զբոսաշրջիկներ են ներկա եղել:
Բացի Ճապոնիայի գահաժառանգ արքայազն Նարուհիտոյից՝ միջոցառմանը ներկա են եղել հունգարական արքայազն Գեորգ ֆոն Հաբսբուրգը և Ավստրիայի արքայադուստր Մարի-Թերեզա ֆոն Հոգենբերգը: