Friday, 10 05 2024
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
12:15
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին

ԼՂ հարցում տարաձայնություններ չկան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ուորլիքը հայտնել է, որ Երևանից մյուս համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ ժամանել է Բաքու, որտեղ նույնպես քննարկելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը:

«Երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են հանդիպել միմյանց հետ, նրանք համաձայնվել են ինտենսիվացնել երկխոսությունը, և մենք պետք է նրանց օգնենք այդ հարցում: Պետք է անել այնպես, որ ապագա հանդիպումը լինի արդյունավետ: Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա այս տարի: Դա կախված է երկու երկրների նախագահներից:

Մենք կցանկանայինք, որ դա լիներ ոչ թե հանդիպում հանուն հանդիպման, այլ ունենար դրական արդյունք, որ քննարկվող հարցերում լիներ առաջընթաց: Հենց դրա համար էլ մենք կանոնավորապես հանդիպում ենք արտգործնախարարների հետ:

Մյուս միջնորդների (համանախագահների) հետ մենք կարող ենք լինել օգտակար, դրա համար անհրաժեշտ է խորապես իմանալ Հայաստանի ու Ադրբեջանի կյանքի բոլոր ասպեկտները, որպեսզի համադրես տարբեր մոտեցումները, փաթեթները, որոնցում յուրաքանչյուր կողմը տեսնում է իր շահը:

Միակ բանը, որը ես հասկացել եմ իմ միջնորդության ժամանակ՝ այն է, որ չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Պետք է լինի միայն երկու հաղթող: Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որի դեպքում կարելի է գտնել այնպիսի որոշում, որը կծառայի Հայաստանի ու Ադրբեջանի շահերին:

Ես հավատում եմ, որ եթե լինի երկու նախագահների քաղաքական կամքը` երկու երկրների ժողովուրդների աջակցությամբ, ապա հակամարտությունը կկարգավորվի»,- ասել է Ուորլիքը:

Ուորլիքը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը ստանձնել է պետքարտուղար Ջոն Քերիի խնդրանքով, ով հավատում է հակամարտության կարգավորմանը: Նա ընդգծել է, որ ԼՂ հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև չկան տարաձայնություններ:

Ուորլիքը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումներին:

Ուորլիքն ընդգծել է, որ Երևանում հանդիպել է կառավարության հետ չկապված երիտասարդների հետ և ծանոթացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրանց տեսլականին. «Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են նրանք տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու դրա հետ կապված խնդիրները: Ես կցանկանայի, որ այդ զրույցներին ներկա գտնվեին նաև ադրբեջանցիներ, քանի որ երիտասարդության հետ մի շարք զրույցների էությունը զգալիորեն տարբերվում է այն հեռանկարներից, որոնք ես լսել եմ ԱԳՆ-ում»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորությանը` Ուորլիքը հայտարարել է, որ դա կլիներ վատագույն տարբերակը. «Դա կհանգեցներ այլ կողմերի ներգրավմամբ հակամարտության ընդլայնմանը և էսկալացիայի խորացմանը, ինչը կխախտեր մեր միջնորդական առաքելությունը: Դրա համար էլ մենք ձգտում ենք հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու խուսափել բռնություններից»:

Ուորլիքը նկատել է, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում մի քանի անգամ ի հայտ են եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ, սակայն կողմերը, դժբախտաբար, չեն օգտագործել այդ հնարավորությունները. «Նոր հնարավորություն կա նաև ներկայումս, անհրաժեշտ է օգտագործել այն: Ես չեմ ցանկանում նվազեցնել առկա դժվարությունները, սակայն քաղաքական կամքի առկայության դեպքում հակամարտությունը լուծելի է: Դրա այլընտրանքը կլիներ պատերազմը: Չեմ կարծում, թե երկու երկրների ժողովուրդները ցանկանում են դա:

Ես բավական շատ եմ շփվել նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ և կարող եմ ասել, որ նրանք չեն ցանկանում պատերազմ, ցանկանում են խաղաղ կարգավորում, ինչի համար էլ մենք օգնում ենք նրանց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում