Անգլիական գինեգործությունն անցած տարի ռեկորդ է սահմանել գինու արտադրությամբ ` 6,3 մլն շիշ: Լավ բերքի պատճառը եղել է կլիմայի փոփոխությունը:
Գինու առևտրականները նշում են, որ ներկայում Անգլիայի կլիմայական պայմանները նման են նրան, ինչ 100 տարի առաջ դիտվել է Ֆրանսիայի որոշ հատվածներում 10-20 տարի առաջ:
Դա նպաստել է խաղողի շարդոնե ու պինո-նուար տեսակների ակտիվ աճին:
Հենց ավանդական ֆրանսիական եղանակային պայմաններին նման կլիման, որը ձևավորվել է երկար ժամանակ, թույլ է տվել անհատ արտադրողներին հաջողության հասնել:
Տվյալների համաձայն՝ գինու արտադրության ծավալը անցած տարի աճել է 42%-ով՝ համեմատած 2013-ի հետ, երբ արտադրվել էր 4,45 մլն շիշ, գրում է Daily Mail-ը: