Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ծունկս այլևս ցավեր զգացնել չի տալիս: «Բայեր»-ի դեմ հանդիպումն ինձ համար փորձ հավաքելու միջոց էր:
Պատրաստ եմ օգնել թիմիս «Բարսելոնա»-ի դեմ խաղում: Կխաղամ առաջին րոպեներից, թե ոչ, դա արդեն պետք է որոշի թիմի գլխավոր մարզիչը:
Ամեն դեպքում, «Բարսելոնա»-ի հարձակման եռյակից պետք է զգուշանալ»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը: