Thursday, 23 05 2024
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան
15:15
Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս

ՀԱԿ-ը պետք է հասկանա, որ «Ժառանգությունն» իր մրցակիցը չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը


– Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքից հետո տարաբնույթ կարծիքներ հնչեցին: Մինչ հանրահավաքն էլ կային կարծիքներ, թե մարտի 17-ի հանրահավաքից հետո ժողովուրդը հիասթափվել է և այլևս չի գալու հանրահավաքի: Պարոն Բադալյան, որպես քաղտեխնոլոգ` ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը:


– Իմ գնահատմամբ, սա հերթական հանրահավաք էր: Բայց կցանկանայի նշել, որ Հայաստանի քաղաքական տարածքը սահմանափակված չէ միայն ազատության հրապարակով, և քաղաքական գործընթացներում, հանրահավաքից բացի, պայքարի այլ արդյունավետ միջոցներ էլ կան, որոնք բնավ չեն զիջում հանրահավաքներին: ՀԱԿ-ը պետք է փոխի իր պայքարի բովանդակությունը, քանզի միայն հանրահավաքների շարքը շարունակելու արդյունքում որոշ ժամանակ անց նրա մոտ տեղի կունենա ընտրազանգվածի կորուստ: Պարզապես ՀԱԿ-ի համար շահավետ է այն, որ քաղաքական դաշտում իրեն մրցակից համարվող ՀՀԿ քաղաքական մակարդակն այդքան էլ բարձր չէ, սակայն դա էլ ՀՀԿ-ն փոխարինում է վարչական, ֆինանսական ռեսուրսներով, ինչը չունի ՀԱԿ-ը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ՀԱԿ-ն իր պայքարը կազմակերպելիս ավելի շատ տեղ հատկացնի ստեղծագործական մտքին:


– ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի հանրահավաքի  իր ելույթում երեք պայման դրեց իշխանությունների առջև և ընդգծեց, որ եթե մինչև ապրիլի 28-ը դրանք իրականացվեն, ապա կսկսվի երկխոսություն իշխանության և ժողովրդի միջև, հակառակ դեպքում դա կլինի ջրբաժանի օր: Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, ապրիլի 28-ին մենք երկխոսությա՞ն, թե՞ ջրբաժանի ենք ականատես լինելու:


– Արևելքում երկխոսություն չի լինում, երկխոսությունը եվրոպական քաղաքական կուլտուրային բնորոշ ինստիտուտ է: Հայաստանում երկխոսության մասին խոսելն ավելորդ է, այստեղ հնարավոր են միայն  կարճատև բանակցություններ կոնկրետ հարցի շուրջ, կոնկրետ կողմերի միջև:


Իսկ թե ինչ կլինի ապրիլի 28-ին, ապա մի բան ակնհայտ է, որ իշխանությունը բանակցում է միայն նրա հետ, ով ուժեղ է, և եթե ՀԱԿ-ը կարողանա ապացուցել, որ ինքն ուժեղ կառույց է, և դա երևա ամբողջ Հայաստանի տարածքում, ապա իշխանությունները ստիպված են լինելու նստել նրա հետ բանակցությունների: Իսկ եթե ՀԱԿ-ը չկարողացավ ապացուցել, որ ինքն առնվազն հզոր է ՀՀԿ-ից իր ստեղծագործական մտքով, իր ռեսուրսով, վարկանիշով, ապա իշխանությունները երբեք բանակցությունների չեն նստի նրա հետ: Ինչ վերաբերում է ջրբաժանին, ապա չեմ կարող ասել, թե ապրիլի 28-ին այն կլինի՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով, ջրբաժանը Մարտի 1-ն էր, և հիմա արդեն ջրբաժանը կա, և դա պետք է վերացնել: Մարտի 1-ն արդեն ջրբաժան էր կրակողների և ժողովրդի միջև: Ջրբաժանն արդեն կա, որովհետև կան քաղաքական բանտարկյալներ, կա եթերից զրկված հեռուստաընկերություն, կա օլիգարխիկ տնտեսություն: Նոր բաժանարար գիծ եղածի վրա ուղղակի հնարավոր չէ անցկացնել:


– Հանրահավաքից հետո ՙԺառանգություն՚ կուսակցությունը չափազանց խիստ քննադատել է ՀԱԿ-ին, իսկ ՙժառանգական՚ Ռուբեն Հակոբյանն էլ Տեր-Պետրոսյանին մեղադրել է իշխանությունների հետ համագործակցության մեջ, այն էլ` Մարտի 1-ից և 10 զոհերից հետո: Ձեր կարծիքով, ո՞րն է «Ժառանգության» նման պահվածքի պատճառը:


– Քաղաքական դաշտում ՀԱԿ-ի միակ մրցակիցը ՀՀԿ-ն է, մնացած ուժերը, մտնելով ՀԱԿ-ի հետ պոլեմիկայի մեջ, նրան ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելով, իրենց PR կամպանիան են փորձում իրականացնել և փորձում են ՀԱԿ-ից ավելի հզոր երևալ, հասարակության գիտակցության մեջ հավասարվել ՀԱԿ-ին: Մի բան, որը ՀԱԿ-ը չպիտի թույլ տա: Ի վերջո, պետք է հասկանանք, որ «Ժառանգությունը» ոչ թե քաղաքական ուժ է, այլ իրավապաշտպան կառույց, քանզի նրանք միշտ հայտարարում են, թե կանգնած են բոլոր նրանց կողքին, ում իրավունքները ոտնահարված են: Այդ ամենը դասական իրավապաշտպանի արտահայտություն է: ՀԱԿ-ը պետք է հասկանա, որ «Ժառանգությունն» իր մրցակիցը չէ, և «Ժառանգության» բոլոր հարցերին պատասխան պետք է տրվի միայն ՀԱԿ-ի մամուլի քարտուղարի մակարդակով: «Ժառանգության» հետ պոլեմիկայի մեջ մտնելը ՀԱԿ-ին օգուտ չի տա, «Ժառանգությանը»` միգուցե որևէ օգուտ տա: «Ժառանգությունը» մտածում է, որ եթե ՀԱԿ-ին մեղադրանքներ ներկայացնի, ապա ՀԱԿ-ի ընտրազանգվածը կհիասթափվի և կանցնի իր կողմը: «Ժառանգության» այս ստրատեգիան իրեն չի արդարացնի և սխալ է, որովհետև եթե անգամ ՀԱԿ-ի ընտրազանգվածը երես թեքի ՀԱԿ-ից, հաստատ «Ժառանգության» կողմը չի անցնելու, որովհետև այն չի ընկալվում որպես քաղաքական ուժ: ՀԱԿ-ի անգործության հետևանքով է, որ կարող է նրա ընտրազանգվածը հեռանալ, բայց եթե անգամ հեռանա, ապա հաստատ «Ժառանգության» մոտ չի գնալու, ի դեպ` չի գնալու նաև ՀՅԴ-ի մոտ: Հայաստանում մի սխալ տեսակետ կա, համաձայն որի` կա ընդդիմադիր ընտրազանգված, և ով ավելի ընդդիմադիր երևա, այդ ընտրազանգվածն իր կողմն է տանելու: Ընդդիմադիր ընտրազանգված և ընդդիմադիր դաշտ գոյություն չունեն. կա քաղաքական դաշտ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը: Ինձ համար անհասկանալի են նաև երրորդ ուժի մասին խոսակցությունները, և զարմանալի է, թե ինչու ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ հատկացրեց երրորդ ուժի մասին խոսակցություններին: Երրորդ ուժ հասկացություն գոյություն չունի, և ինձ համար անհասկանալի է այդ ուժին այդքան ժամանակ հատկացնելը: Քաղաքական դաշտում կան տարբեր ուժեր, որոնց մեջ երրորդ, չորրորդ կամ հինգերորդ չկա, կան պարզապես ուժեղ կամ թույլ խաղացողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում