Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Հարյուր միլիոն դոլարների հետ խաղացող վարչապետը

2003թ. մեր ԿԲ-ն իր ոսկու ողջ պահուստները` 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, վաճառեց մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլար գնով: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար: Այն ժամանակ հայտարարվեց, որ գործարքը հաջողված է, քանի որ Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին կուտակել էր 280 դոլարով: Նշվում էր, որ եկամտի տարբերությունը` 5.4 մլն դոլարը (կամ 3 մլրդ դրամը), փոխանցվել է պետական բյուջե: Հիմա առաջնորդվելով նույն տրամաբանությամբ` կարող ենք հաշվարկել, թե պետական բյուջե որքան գումար կփոխանցվեր, եթե այդ ոսկին վաճառվեր երեկ: 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին 1460 ԱՄՆ դոլար/1 տրոյական ունցիա գնով վաճառելու դեպքում կստացվեր մոտ 65 մլն 800 հազար դոլար: Այսինքն` մեր կրած վնասը կազմում է մոտ 48 մլն դոլար:

Հիշեցնենք, որ այն ժամանակ` 2003թ., ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր: Նա մինչև վերջ էլ արդարացրեց իր կատարած այս խայտառակ գործարքը: 2006թ. երբ ոսկու գների աճը վկայակոչելով` նրան Ազգային ժողովում հարց ուղղվեց այս գործարքի վերաբերյալ, նա նշեց, թե Հայաստանի նման երկրների ԿԲ-ներին պետք չէ պահուստ` ոսկու ձևով: «Ոսկու պաշարները մեր համախառն արտաքին ակտիվի մեջ չնչին մաս են կազմում. մենք այսօր ունենք շուրջ 770 մլն դոլարի համախառն արտաքին ակտիվներ, իսկ ոսկին կազմում էր ընդամենը 15 մլն դոլար: Ոսկի իմաստ ունի ունենալ այն պարագայում, երբ ձեր համախառն արտաքին ակտիվներն ավելին են, քան ձեր պարտքերը: Մեզ մոտ այդպիսին չէ իրավիճակը. մեր արտաքին պարտքը շատ ավելի մեծ է, և ոսկի կուտակելու մասին դեռևս վաղ է երազել, և այդպիսի անհրաժեշտություն ՀՀ-ն մոտակա տարիների չի ունենալու»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

Իհարկե, Տ.Սարգսյանի «հիմնավորումը» գործոններից մեկն է միայն: Եվ, ինչպես սովորաբար անում են մեր տնտեսական իշխանության ներկայացուցիչները, բոլոր մյուս գործոններն անտեսվել էին: Այսպես, նախ` ցանկացած երկրի ԿԲ էլ փորձում է հնարավորինս դիվերսիֆիկացված պահուստներ ունենալ` ոչ միայն դոլարի տեսքով, այլև եվրոյի և ոսկու: ԿԲ հիմնական պարտավորություններից է հուսալիության ապահովումը, որի ամենապարզ ձևը դիվերսիֆիկացիան է` բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ չդնելու սկզբունքը: Սա գիտեն նույնիսկ տնային տնտեսուհիները: Իսկ ոսկին բոլոր ժամանակներում էլ համարվել է ամենաիրացվելի ակտիվը: Երկրորդ, որն ավելի կարևոր է` սովորաբար ոսկու պաշարներ ունեցող երկրները, անկախ ամեն ինչից, որպես պահուստ իրենց ԿԲ-ների համար պահում են ոսկին (օրինակ` Ղրղզստանը): Հայաստանը որպես ոսկի արտադրող երկիր ոչ միայն պետք է ունենար ոսկու պահուստներ, այլև պետք է մեծացներ դրանց տեսակարար կշիռը: Սա ե՛ւ երկրի հեղինակության, ե՛ւ երկրի տնտեսության այդ ճյուղի գրավչության կարևոր գործիքներից էր:

Հիմա պատկերացնենք, որ իսկապես 2003թ. սկսած մեր ոսկու պաշարները գոնե կրկնապատկվեին: Այսօր մենք կունենայինք ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլարի պահուստներ, ինչն էլ հնարավորություն կտար գոնե 100 մլն դոլարի չափով քիչ վարկային արտասահմանյան միջոցներ ներգրավել` ԿԲ պահուստները համալրելու համար: Այսինքն` մեր արտաքին պարտքը այսօր 100 մլն դոլարով ավելի քիչ կլիներ` իր բոլոր դրական հետևանքներով: Եթե ոսկու պահուստները ԿԲ-ն չմեծացներ և պահպաներ այդ` մոտ 1.3 տոննան, ապա ԿԲ արտաքին պարտքը 50 մլն դոլարով ավելի քիչ կարող էր լինել: Ցավալի է, իհարկե, որ երկրի հաշվին նման, մեղմ ասած` ապաշնորհ առքուվաճառքներով զբաղվող մարդը դարձավ ՀՀ վարչապետ, և հիմա նույն ապաշնորհությամբ էլ խաղում է արտասահմանյան մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար վարկային միջոցների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում