Tuesday, 14 07 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային

Հայաստանը ԵՏՄ մաքսային մուտքերից ակնկալվող 200-250 մլն դոլարը չի ստանա

Անցած աշնանը, երբ Հայաստանը պաշտոնականացնում էր Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցումը, ՀՀ պաշտոնյաները հպարտությամբ, իրար հերթ չտալով, թվարկում էին, թե մեր երկիրն ինչ առավելություններ կամ շահեր կարող է ունենալ այդ կառույցում: Այդ հնարավոր շահերից մեկն էլ ԵՏՄ ընդհանուր մաքսային հավաքագրումներից Հայաստանին տրամադրվող բաժինն էր:

Հայտնի է, որ ԵՏՄ ընդհանուր մաքսային տուրքերի 1,13 տոկոսը բաժին է ընկնում մեր երկրին: Պաշտոնյաներն աշնանը նախ հայտարարում էին, թե այդ 1,13 տոկոսը մոտ 300 միլիոն դոլար է կազմելու: Եվ հպարտանում էին, որ դա մոտ 2-2,5 անգամ ավելի շատ է Հայաստանի մաքսային հավաքագրումներից: Այսինքն` մեր երկրի մաքսային հավաքագրումների հնարավորությունը մոտ 100-130 մլն դոլար է:

Մեր պաշտոնյաները նաև լրագրողներին հորդորում էին շատ չբարձրաձայնել այդ մասին, թե չէ ԵՏՄ մյուս անդամ երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, հանկարծ կիմանան այդ մասին, կառույցում խանդի տեսարան կսարքեն, ու մեկ էլ տեսար, թույլ չտվեցին, որ Հայաստանը ընդհանուր մաքսային վճարներից այդքան շատ գումար ստանա:

Ավելի ուշ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այս տարվա բյուջեի նախագիծը, ֆինանսական բլոկի պաշտոնյաները վերը նշված թիվը փոքրացրեցին և դարձրեցին 250-200 մլն դոլար:

Հունվարի 2-ին արդեն Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ: Եվ հիմա, երբ ակնհայտ է, որ Հայաստանը որևէ դրական ակնկալիք, որևէ զարգացում չի կարող ունենալ այդ կառույցից, ընդհակառակը` առավելագույնս իր վրա կրում է այդ կառույցի ու հատկապես այնտեղ դոմինանտ երկրի՝ Ռուսաստանի բացասական ազդեցությունը, մեր ակնկալիքները կտրուկ նվազել են: Այժմ արդեն խոսքը շատ ավելի քիչ՝ ընդամենը 50-60 մլն դրամ մաքսային մուտքերի մասին է:

«Այդ գումարը կախված է առևտրաշրջանառության ծավալից: Եթե առևտրաշրջանառության ծավալը մեծ է, բնականաբար, դրանից հանվում է համապատասխան տոկուսը, և այդ գումարը մեծանում է: Եթե առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է, բնականաբար, այդ գումարն էլ պետք է կրճատվի: Որքան հիշում եմ, ակնկալվող գումարը մոտ 100 մլն դոլարով ավելի էր մեր մաքսային հավաքագրումներից: Եվ եթե այդքանի շրջանակներում չի իջնում, կամ եթե անգամ 100 մլն դոլարի չափ է կազմելու, բնականաբար, տեղավորվում է այդ մուտքերի շրջանակներում: Իսկ եթե դրանից ավելի է իջնում, արդեն նշանակում է, որ մենք վնասներ ենք ունենում: Բայց այդ վնասներն էլ պայմանավորված են կոնկրետ տարվա կտրվածքով կամ առևտրաշրջանառության ծավալների անկման հետ: Այ, եթե տոկոսային չափը իջներ, այստեղ կարելի էր խնդիր գտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Եթե տարեվերջին՝ բյուջեն խորհրդարանում քննարկելու ժամանակ, ԵՏՄ մաքսային հավաքագրումներից Հայաստանը գոնե 200 մլն դոլարի ակնկալիքներ ուներ, ապա դրանք պետք է ինչ-որ կերպ արտացոլված լինեն նույն բյուջեում: Գոնե ծախսերի պլանավորման դեպքում այդքան մաքսային մուտքերի հաշվարկ ունեցել են: Վ. Խաչատրյանն ասում է, որ 2015թ. բյուջեում ԵՏՄ-ի հետ կապված նման հիշատակում չկա: «Ուրիշ բան չկա, և այս տարվա մեր բյուջեի թերություններից մեկն էլ այն է, որ ԵՏՄ-ի գործոնները հաշվի չառնելով է բյուջեն կազմվել: Գուցե հաշվարկների մեջ արտացոլել են, բայց գրավոր տեսքով ոչ մի բան չեն արել»,- ասում է տնտեսագետը:

Չարդարացան դեպի ԵՏՄ երկրներ՝ 170 միլիոնանոց շուկա արտահանումն ընդլայնելու ակնկալիքները: Հակառակը՝ այդ ցուցանիշն էլ է անկում գրանցել: Հայաստանն այդ երկրներից մեծ առևտրաշրջանառություն ուներ Ռուսաստանի հետ: Բայց 2014թ. մոտ 8 տոկոս կրճատվել է դեպի այդ երկիր արտահանումը: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ երկրներում ընդհանուր առևտրաշրջանառության ծավալներն են ընկել: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցների արդյունքում կտրուկ ընկել է ԵՏՄ-ում դոմինանտ այդ երկրի տնտեսության ակտիվությունը, և հետագա կանխատեսումները միայն բացասական սպասումներ են առաջացնում: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ այդ կառույցում չեն հավաքվի նախապես ակնկալվող մաքսային մուտքերը: Եվ Հայաստանն էլ չի ստանա այդ 200-205 մլն դոլարը:

Որոշ տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բյուջեի եկամուտներն արդեն մոտ 8 միլիարդ դրամով թերակատարվել են: Եթե Հայաստանի ու ընդհանուր ԵՏՄ առևտրային շրջանառությունն ընկնում է, դրա հետևանքով պակասում են նաև մաքսային հավաքագրումները, ուրեմն այս տարի Հայաստանը բյուջեի եկամուտների կատարման մեծ խնդիր է ունենալու: «Կարծում եմ, որ հավաքագրումների տեսակետից կա դժվարություն, և այս ժամանակահատվածում կա լարվածություն»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում