Քիչ առաջ Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը:
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը մրցում էր Կիպրոսի մինչև 16 և 17 տարեկան ֆուտբոլիստներից կազմված հավաքականի հետ: Չնայած երկու թիմերի միջև տարիքային տարբերությանը՝ մեր հավաքականի մարզիչները որոշեցին անցկացնել հանդիպումը, քանի որ դա լավ փորձ էր մեր պատանի ֆուտբոլիստների համար:
Այդուհանդերձ, տարիքային տարբերությունը զգացնել տվեց: Կիպրոսի հավաքականը հաղթեց 8:0 հաշվով: Մարտի 6-ին Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ:
ՀՖՖ մամլո ծառայություն