Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ուդինեզե»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Առաջին խաղակեսը վատ ենք անցկացրել: Ավելի մոտ էինք գոլ բաց թողնելուն, քան խփելուն:
Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ հանդես եկանք: Հանդիպման ելքը համարում եմ արդարացի»,- հայտարարել է իտալացի մասնագետը: