Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները պարգևավճարներ չեն ստանա` Բունդեսլիգայում գրանցումը պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
««Բորուսիա»-ն պարգևավճարներ չի ստանա` Բունդեսլիագում գրանցումը պահպանելու համար: Պարգևավճարները նախատեսված են խաղացողներին խրախուսելու համար: Բայց ես վստահ եմ, որ տղաներն իրենք չէին ցանկանա այդպիսի պարգևավճարներ ստանալ»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանի արդյունքներով Յուրգեն Կլոպի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: