Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն Ֆրանկֆուրտում 4:0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտ»-ի նկատմամբ:
Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ջերդան Շաքիրին:
«Բավարիա»-ն գլխավոր է Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակն ու 7-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Վոլֆսբուրգ»-ին և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին:








































