Friday, 24 07 2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց

Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու և դրանից պատրաստված թմրամիջոց պահելու մի շարք դեպքեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուլիսի 15-ին Չարենցավանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։

Վաղարշապատի բաժնի ծառայողները Մերձավան գյուղի 44-ամյա բնակչի տան բակում և հարակից տարածքում հայտնաբերել են կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակչի տան բակում հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածով երեք փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտիրոջ խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել էր իր աճեցրած կանեփից։

Կումայրիի բաժնի ծառայողների ստացած տեղեկության հիման վրա Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է կանեփի 71 բույս։ Տան 38-ամյա բնակիչը ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հայտնել է, որ ստացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասում հայտնաբերել են կանեփի 12 բույս։

Բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում է նախաքննություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում