Յուրի Կրասնոժանը հեռացվել է Կրասնոդարի «Կուբան»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից:
Որոշումը կայացվել է այսօր ակումբի ղեկավարության կողմից:
Championat.com-ի տեղեկություններով՝ Կրասնոժանն այս պահին գտնվում է Ղազախստանում, որտեղ հանգստանում է: Ներկայումս, հաղորդման համաձայն, մասնագետը երկու առաջարկ ունի՝ գլխավորել տեղի «Աստանա»-ն, ստանձնել Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը:








































