Բանակի հարձակմանը Բայջի շրջանում նախորդել են ավիահարվածները, որոնք գրոհայինների դիրքերին են ուղղել հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները: Տիկրիտի հյուսիսային շրջանների ազատագրման մասշտաբային գործողությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ՝ հաղորդում է RIA Novosti-ին:
Իրաքյան բանակը ԴԱԻՇ-ից ազատագրել է երկու բնակավայր, ոչնչացրել ավելի քանի 300 գրոհայինների՝ հաղորդում է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է նաև, որ սպանվածների թվում ԴԱԻՇ-ի մի քանի դաշտային հրամանատարներ են եղել: Այս պահին շարունակվում է հարձակումը Բայջիի ուղղությամբ: