Friday, 10 05 2024
Այստեղից չենք գնալու, մինչև դռները չբացեք՝ Գայստանյանը՝ Դավիթ Գյուրջինյանին
Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ

Վարդան Սեդրակյանը Ծառուկյանից շնորհակալություն հայտնելու իմաստ չի տեսնում (տեսանյութ)

Առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր գոհունակությամբ նշեց, որ իր կանխատեսումն իրականացավ՝ հանրապետության երկու նախկին նախագահները նախագահական ընտրություններին չեն առաջադրվի, այսինքն՝ կատարվեց այն, ինչ ինքը նախապես էր ասել:

Նա հրապարակավ իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց առաջին նախագահին՝ խորապես վստահ լինելով, որ որևէ քաղաքական գործչի գոռոզությունը թույլ չէր տա այդ բառերն ասել, սակայն ինքն ասում է:

«Լևոն Տեր-Պետրոսյանը իր առաջադրվելով կարող էր ավելորդ խոչընդոտ ստեղծել իմ քարոզարշավի ընթացքում»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհակալություն հայտնեց 88-ի շարժման, «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման համար. «Փաստ է, որ նրա ժամանակ մենք պատերազմից դուրս եկանք ոչ հաղթանակած, բայց շահած»,- հավելեց էպոսագետը:

Նա նաև Ռոբերտ Քոչարյանին շնորհակալություն հայտնեց` չառաջադրվելու համար` հավելելով, որ իր՝ նախագահ դառնալուց հետո ՀՀ երեք նախկին նախագահները կլինեն իր ավագ խորհրդականները: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը միգուցե առաջադվի, բայց քաղաքակիրթ ընտրական պայքարում կպարտվի և հետո կլինի նույնպես իր ավագ խորհրդականը:

Վարդան Սեդրակյանի գաղափարախոսությունը «Սասնա ծռեր» էպոսն է, որը չի կարող լինել միայն ընդդիմության էպոսը. այն բոլոր հայերի էպոսն է:

Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես նրա ճանապարհին չի կարող խոչընդոտ հանդիսանալ, քանի որ ինքը փորձեց օգնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ գումար առաջարկելով, սակայն վերջինս հրաժարվեց:

Իսկ Գագիկ Ծառուկյանին շնորհակալություն հայտնելու իմաստ չի տեսնում, որովհետև Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն իր համար քաղաքական կուսակցություն չէ, այն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն է, և ինչպես կասեն կուսակցության ղեկավարները, այնպիսի որոշում էլ կընդունի ԲՀԿ-ն: «Հիմա եթե շնորհակալություն ենք հայտնում Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն շնորհակալության մի մասն էլ ուղղված է Գագիկ Ծառուկյանին»,- հավելեց նախագահի թեկնածուն:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ կապ չունի «Սասունցի Դավիթ» խմբի հետ, որի անդամ էր Նաիրի Հունանյանը. բոլոր համապատասխան կառույցները գիտեն, որ ինքը կապ չունի այդ խմբի հետ:

Էպոսագետի հավաստիացմամբ` եթե Սերժ Սարգսյանը փող չբաժանի, նախագահ չի դառնա:

Նախագահ դառնալուց հետո Վարդան Սեդրակյանի առաջնային խնդիրը այս ԱԺ-ն լուծարելն է և նոր ու արդար ընտրությունների անցկացումը:

Նրա քարոզարշավը կանցնի երգուպարով, կլինի մշակութային-գեղարվեստական բնույթի, և թող որևէ մեկը չզարմանա, եթե նախընտրական տեսահոլովակի մեջ չգտնի էպոսագետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում