Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարները գոհ են թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից: Այդ մասին է հայտնել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Լուիս Էնրիկեն հզոր մասնագետ է: Ավելի վաղ նա աշխատել է մեր ակումբի պատանիների հետ: Նա գերազանց աշխատանք է կատարում:
Բարդ է ասել արդյո՞ք ներկայիս «Բարսելոնա»-ն հզորագույնն է ակումբի պատմության մեջ: Ամռանը փորձեցինք անել հնարավորը` ուժեղ թիմ ձևավորելու համար: Ցանկանում եմ, որ այս տարի Իսպանիայի չեմպիոն դառնանք և նվաճենք Չեմպիոնների Լիգայի գավաթը: Առաջադրանքն, իհարկե, բարդ է»,- Sport-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը: