ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը:
5-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել չինուհի Ժաո Սյուի նկատմամբ: Դանիելյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 26-րդ քայլում:
Հայ շախմատիստուհին իր ակտիվում 2.5 միավոր է գրանցել: Նա բաժանում է 5-6-րդ տեղերը: Այդ մասին է հայտնում armchess. am-ը: