Friday, 24 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների համար». Բորտնիկով
Կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային. ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ
Հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց
13:20
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
13:10
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
13:00
«Հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ». Լուկաշենկոն՝ Պուտինին
12:50
Բայդենը կարող է չմասնակցել Շվեյցարիայի խաղաղության համաժողովին
Նաիրի Զարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
12:30
Իրաքյան դիմադրությունը պնդում է, որ հարձակում է գործել է Իսրայելի Հայֆա նավահանգստի վրա
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
ԱԱԾ հայտարարությունը. Երեւանը կապահովի՞ բալանսը
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ
11:30
Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին
11:15
Նավթի գները նվազել են. 23-05-24
Հրդեհ Մոնթե Մելքոնյան փողոցում
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Լուի Բոնոն Ադրբեջանում է
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
10:15
ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մշտադիտարկման այց՝ ՆԳՆ «Հատուկ կացարան»
Այս շարժումն ուժեղացնում է իշխանության դիրքերը. հաղթանակի պոտենցիալ չունեն
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վանեցյանի թեթև ձեռքով է վարչապետի գաղտնալսումը հայտնի դարձել. իշխանությունը «քանդում է իր տունը»
Այսօրվանից սահմանապահ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը. ԱԱԾ
Այսօր փորձում ենք վերադառնալ այն մոդելին, որ կառուցում էր Վազգեն Սարգսյանը. էլի դրա կռիվն է

7 հազար դոլար` ճանապարհային ոստիկանության տեսուչ դառնալու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Կամիսար Պողոսյանի գործի դատական քննությունը:

Կամիսար Պողոսյանը 2003 թվականից մինչև 2012 թվականի հուլիսի 31-ը աշխատել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետի պաշտոնում:

Ըստ մեղադրանքի ՝ Կամիսար Պողոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր բարեկամ, ոստիկանության այլ ստորաբաժնում աշխատող Արսեն Պետրոսյանից խարդախությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ճանապարհային ոստիկանության ծառայության տեսուչի պաշտոնին նրան նշանակելու կեղծ խոստումով, թաքցնելով իր ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոստումը կատարելու անհնարինությունը՝ 2009 թվականի նոյեմբերի 11-ին դրդել է նրան 7 հազար դոլար կաշառք տալուն:

Նույն օրը Կամիսար Պողոսյանն իր աշխատասենյակում Արսեն Պետրոսյանից ստացել է 5 հազար դոլար, իսկ նոյեմբերի 13-ին՝ մնացած 2 հազար դոլարը:

Այդ գումարները, ըստ մեղադրանքի, Կամիսար Պողոսյանը հափշտակել է, ծախսել իր անձնական կարիքների համար , ինչի պատճառով Արսեն Պետրոսյանն իր կամքից անկախ՝ կաշառատու չի դարձել:

Կամիսար Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, կաշառք տալու փորձի դրդչության և ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքով:

Ապօրինի ռազմամթերք ասվածը մի քանի փամփուշտներ են: Դրանք հայտնաբերվել են Կամիսար Պողոսյանի բնակարանի խուզարկության ժամանակ:

Թոշակի անցած փոխգնդապետ Կամիսար Պողսյանը Արցախյան ազատամարտի տարիներին ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, ժամանակին Ասկերանի շրջանում եղել է դատախազ: Մի քանի փամփուշտները նրա մարտական անցյալից մնացած ու, իր պնդմամբ, մոռացված փամփուշտներ են եղել:

58-ամյա Կամիսար Պողոսյանի որդին այս օրերին զորակոչվել է բանակ, ներկայումս ծառայում է Արցախում:

Կալանքի տակ գտնվող Կամիսար Պողոսյանը խարդախության ու կաշառք տալու փորձի դրդչության մեղադրանքները չի ընդունել: Նա, ըստ պաշտպանի, ընդունում է, որ իր բարեկամից պարտքով գումար է վերցրել, ապա պարտքի մի մասը վերադարձրել է ու չի կարողացել պարտքն ամբողջությամբ փակել: Բարեկամը դիմել է իրավապահ մարմիններին:

Նա պնդել է, թե իր գումարը Կամիսար Պողոսյանը ընդհանրապես չի վերադարձրել:

Տուժող Արսեն Պետրոսյանը դատական նիստին չէր ներկայացել: Նա հայտնել էր, թե ներկա է գտնվելու բարեկամի հուղարկավորությանը, հարգելի պատճառով չի կարող գալ դատարան, ու խնդրել էր հետաձգել դատական նիստը: Չէին ներկայացել նաև գործով դատակոչված վկաները:

Դատարանը կողմերին լսեց ու որոշեց, որ այս գործով տուժողի մասնակցությունը դատական քննությանն անհրաժեշտ է: Այդ պատճառով նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում