Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխության մասին լուրերը.
«Ամեն ինչ կցանկանամ պատմել ձեզ, բայց կա մի բան, որը ես նույնպես չգիտեմ: Մենք շատ մոտ ենք նրան, որ համաձայնության գանք: Կարծում եմ՝ մյուս շաբաթ ամեն ինչ պարզ կլինի, ու ես կկարողանամ հայտնել իմ նոր ակումբի անունը»-, ասել է Նավասը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե «Ռեալ Մադրիդ»-ը մոտ է նրան, որ պայմանագիր կնքի Կեյլոր Նավասի հետ: Տրանսֆերի գումարը կկազմի 10 մլն եվրո: