Monday, 29 04 2024
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում

Անհաղորդ ճարտասանությամբ

Անցնող շաբաթավերջին Սերժ Սարգսյանը հարցազրույցներ է տվել արգենտինական և ուրագվայական առաջատար լրատվամիջոցներին: Նախագահության ողջ ժամանակահատվածում դժվար է հաշվել, թե քանի անգամ է Սերժ Սարգսյանն ունեցել այդպիսի հարցազրուցներ: Փոխարենը շատ ավելի հեշտ է գնահատել, թե այդ հարցազրույցները քանի կետով են կյանքի կոչվել բոլոր այն ուղղություններով, որոնց համար անմիջական պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած իշխանության վրա է: Դա ավելի հեշտ է, որովհետև որևէ կետով այդ փոփոխությունները կյանքի չեն կոչվել, որևէ կետով այդ ելույթները չեն մոտեցել իրականությանը, չեն փոխել իրականությունը, իշխանության վարքը, իշխանության մոտեցումները՝ թե՛ գլոբալ պետական, թե՛ առանձին ներերկրային հարցերի վերաբերյալ:

Եվ այդժամ հարց է առաջանում, թե ո՞ւմ և ինչի՞ համար է Սերժ Սարգսյանն ունենում այդ հարցազրույցները, ո՞ւմ և ինչի՞ համար է խոսում երկրում ստեղծագործական ազատություն ապահովելու մասին: Չէ՞ որ այդ ամենն անողը առաջին հերթին իշխանությունն է լինելու, իշխող վերնախավ կոչվածը, որ արդեն երեքուկես տարի և ավելի գլխավորում է Սերժ Սարգսյանը: Փոփոխության մասին անվերջ և անհամար ելույթների փոխարեն, թերևս, կարելի էր սկսել գործնական քայլեր անել այդ համակարգը փոխելու, այդ իշխող վերնախավի կյանքն ու գործունեությունը փոփոխելու միջոցով երկրում փոփոխությունների հանդեպ վստահության մթնոլորտ ձևավորելու համար:

Ո՞վ պետք է ապահովի այն միջավայրը, որտեղ քաղաքացին ազատորեն իրացնելու է իր ստեղծագործական պոտենցիալը: Դե իհարկե, պետք է ապահովի իշխանությունը: Ուրիշ որևէ կառույց, որևէ երկրում, չունի համընդհանուր միջավայր ձևավորելու և ազատություններ ապահովելու կամ երաշխավորելու լիազորություններ: Այդ ամենը բոլոր երկրներում դրված է իշխանության՝ որպես օրենքի և Սահմանադրության երաշխավորի վրա: Այսինքն` հեծանիվ հորինելու կարիք չկա. երկրում ազատություններ և իրավունքներ են սահմանվում Սահմանադրությամբ և օրենքներով, իսկ նույն այդ Սահմանադրությամբ և օրենքներով էլ այդ ազատությունների ու իրավունքների երաշխավորման պարտավորությունը դրվում է իշխանության վրա: Հայաստանում կարծես թե բոլորովին սխալ է ընկալվում այդ պարզ մեխանիզմի էությունը: Հայաստանում իշխանությունը կարծես թե համարում է, որ իր վրա ոչ թե ազատությունների և իրավունքների իրացման հավասար հնարավորությունների ապահովումն ու երաշխավորումն է դրված, այլ դրված է այդ ազատությունների և իրավունքների մասին խոսելու պարտավորությունը, իսկ որևէ այլ պատասխանատվություն իշխանությունը չի կրում:

Եվ հենց դրանից ելնելով էլ Հայաստանի իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անվերջ ճառում է փոփոխությունների, ստեղծագործական ազատության, նոր մտածողության, գիտելիքի անհրաժեշտության և այդ կարգի այլ արդիական հասկացությունների մասին, սակայն ոչ մի քայլ չի անում իր իսկ ճառերը կյանքի կոչելու ուղղությամբ: Սա այնքան տեսանելի և շոշափելի հակասություն է, որ Հայաստանի քաղաքացին դրա վրա այլևս նույնիսկ ուշադրություն էլ չի դարձնում: Եվ քանի որ քաղաքացին այլևս ուշադրություն չի դարձնում ճառերի ու քայլերի այդ հակասության, և ընդհանրապես իշխանության պահվածքի տրամաբանական հակասության վրա, իշխանությանը ըստ երևույթին թվում է, որ քաղաքացին պարզապես չի նկատում այդ հակասությունն ու արդիականության և բարեփոխումների մասին ճառաբանությունը ընդունում է, այսպես ասած, հալած յուղի տեղ:

Իշխանությունը սխալվում է: Վաղուց արդեն այդօրինակ բաները հալած յուղ չեն Հայաստանի քաղաքացու համար, հետևաբար պետք է դադարել մտածել, թե ճառերն էֆեկտ են տալիս: Ամենևին: Ճառերը հակադարձ էֆեկտ են ունենում` վկայելով, որ ինչքան շատ է դրանց քանակը, այդքան քիչ է դրանք իրական կյանքի վերածելու իշխանության կամքը: Սերժ Սարգսյանը, թերես, արդեն բավականին շատ է քաղաքական հայտարարություններ արել ներքին և արտաքին վարքաբանության փոփոխության անհրաժեշտության մասին: Դրանք կարևոր հայտարարություններ են, այսինքն` շատ կարևոր է, որ պետության ղեկավարը, իշխանության գլուխ հանդիսացող մարդը անի այդ հայտարարություններն ու նախանշի փոփոխությունները: Սակայն դրան պետք է հաջորդեն գործեր, մինչդեռ հայտարարությանը հաջորդում են հայտարարություններ, ու այդպես՝ արդեն երեք և կես տարի:

Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ելույթներն ու հայտարարությունները վերածվում են ոչ թե փոփոխությունների մասին քաղաքացիներին ուղղված մեսիջի, այլ հակառակը՝ համակարգին ուղղված երաշխավորության, որ իրականում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա, այլ ամեն ինչ կմնա հենց այդ բանավոր հայտարարությունների շրջանակում: Դատելով մինչ այժմ եղած ընթացքից` մեսիջները տեղ են հասնում հենց այդ տրամաբանությամբ, և քաղաքացին անհաղորդ է մնում այդ հայտարարություններին` քաջ գիտակցելով դրանց ձևականությունը, իսկ համակարգն էլ անհաղորդ է մնում փոփոխության մասին կոչերին, կրկին քաջ գիտակցելով դրանց ձևականությունը: Իսկ ի՞նչ է գիտակցում Սերժ Սարգսյանն իր հռետորաբանության այդ արձագանքներից: Եվ արդյոք նա փորձո՞ւմ է առարկայորեն ուսումնասիրել այդ արձագանքներն ու անել անհրաժեշտ հետևություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում