Monday, 29 04 2024
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Հովիկ Աբրահամյանի քաղաքական զոհերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր առաջխաղացման ճանապարհին բավականին խոշոր զոհեր է տվել: Իհարկե, վերջինը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որի դեմ նա ամիսներ շարունակ կենտրոնացրեց ոչիշխանական քառյակին ու վերջապես հասավ իր նպատակին: Այնուհետև քառյակի ու, մասնավորապես, քառյակում առաջնորդությունը ստանձնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցով էլ նա դարձավ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, բոլորի կողմից ընդունված վարչապետը: Եվ Տ.Սարգսյանը իշխանական բուրգում Հ.Աբրահամյանի առայժմ վերջին խոշոր զոհն էր: Այս մասին մամուլն ու քաղաքական դաշտը մինչև այժմ խոսում է և դեռ կշարունակի խոսել, բայց առայժմ մոռացության է մատնվել Հ.Աբրահամյանի ևս մեկ խոշոր զոհերից մեկը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Տ.Թորոսյանն ԱԺ նախագահ էր 2006 թվականից այն բանից հետո, երբ «Օրինաց երկիրն» առաջին անգամ դուրս եկավ կոալիցիայից, և այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Մինչ այդ Տ.Թորոսյանն ԱԺ փոխնախագահ էր: Եվ ահա, Հ.Աբրահամյանի կարիերայի մի կարևոր հատվածում Հանրապետական կուսակցությունում և իշխանության բուրգում կարևոր դերակատարում ունեցող այս գործիչը զոհ գնաց: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Հ.Աբրահամյանը Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր: Ընտրություններից հետո նա մի քանի ամսով նշանակվեց նախագահականի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, բայց այդ պաշտոնը նրան չէր բավարարում:

Հ.Աբրահամյանն այն ժամանակ էլ համարում էր, որ ընտրություններին Ս.Սարգսյանի հաղթանակի գործում ինքը մեծ դեր է ունեցել և պետք է զբաղեցնի երկրի բարձրագույն պաշտոններից մեկը: Իհարկե, նա այդ ժամանակ էլ էր ցանկանում վարչապետ դառնալ, սակայն գոյություն ունեցող իրավիճակում դա անհնար էր: Մարտի 1-ի դեպքերից հետո միջազգային հանրությունն այդ պաշտոնին չէր ընդունի այդ ընտրություններում հանցավոր դերակատարում ունեցող մեկի նշանակումը: Այդ պատճառով էլ նշանակվեց Տ.Սարգսյանը, որն ընդունելի էր միջազգային կառույցների և հատկապես ֆինանսական կազմակերպությունների կողմից: Եվ Հ.Աբրահամյանի համար մնաց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, որն զբաղված էր:

2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո Տ.Թորոսյանը վեընտրվել կամ վերանշանակվել էր ԱԺ նախագահի պաշտոնին, և նրա պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի էր անցել: Թվում էր, թե որևէ պատճառ չկար նրան այդ պաշտոնից հանելու համար, բայց Հ.Աբրահամյանի ցանկությունն ավելի զորեղ էր: Եվ իշխանությունները ստիպեցին Տ.Թորոսյանին հրաժարական տալ: Ճիշտ է, վերջինս որոշ ժամանակ դիմադրեց, բայց այնուամենայնիվ զիջեց ու հեռացավ այդ պաշտոնից: Եվ ոչ միայն պաշտոնից. նա նեղացավ ու դուրս եկավ նաև Հանրապետական կուսակցությունից: Այն կուսակցությունից, որի հիմնադիրներից ու գաղափարական դեմքերից մեկն էր: Դրանից հետո, իհարկե, Տ.Թորոսյանը չընդգրկվեց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ու առժամանակ հեռացավ քաղաքականությունից կամ քաղաքական գործընթացներին սկսեց հետևել կողքից: Տ.Թորոսյանի հրաժարականից հետո հրաժարական տվեց նաև Ջոնիկ Աբրահամյանը, որպեսզի իր եղբայր Հովիկ Աբրահամյանը Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով դառնա պատգամավոր ու այնուհետև՝ ԱԺ նախագահ: Դա այդպես էլ եղավ: Եվ այս առումով Ջ.Աբրահամյանն էլ դարձավ եղբոր զոհերից մեկը:

Տ.Թորոսյանի հրաժարականից հետո նրա կուսակիցներն իրենց հիմնադիր անդամին պաշտպանելու փոխարեն սկսեցին նրան մեղադրել կամակորության և «թիմի» որոշումներին հակադրվելու մեջ: Ճիշտ է, Տ.Թորոսյանն ինքն էլ իր հերթին է պատասխանատու իր պաշտոնավարման շրջանում իշխանությունների կատարած բոլոր չարաշահումների ու հանցագործությունների համար՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից, քանի որ չի հակադրվել դրանց կամ դրանց մասին չի բարձրաձայնել: Սակայն տվյալ դեպքում խնդիրն այլ հարթության մեջ է:

Հանրապետականներն ու հատկապես հին հանրապետականները ըմբոստության որևէ նշան ցույց չտվեցին նրա կոպիտ պաշտոնանկության դեմ: Շատ կարևոր էր, որ դա իրենց նկատմամբ չէր: Եվ ահա, այդ դեպքերից 5-6 տարի հետո Հ.Աբրահամյանը նույն գործընթացը, բայց ավելի մեծ դժվարությամբ, կրկնում է Տ.Սարգսյանի դեպքում: Ճիշտ է, Տ.Սարգսյանը հին ՀՀԿ-ական չէ, սակայն Հ.Աբրահամյանը նրան հեռացնելով և վարչապետ դառնալով՝ կուսակցությունում ուժերի որոշակի հարաբերակցություն փոխեց, կուսակցությունում նրա ազդեցությունն ավելացավ:

Քաղաքական դաշտում խոսում են, որ սա Հ.Աբրահամյանի վերջին կանգառը չէ, և որ նա չի բավարարվի ձեռք բերածով ու կփորձի ավելի առաջ մղվել: Իհարկե, նորից իր խնամի Գ.Ծառուկյանի ու նրա ԲՀԿ-ի, ԲՀԿ-ի շնորհիվ էլ՝ ոչիշխանական քառյակի միջոցով կփորձի ընդլայնել իր իշխանությունը: Իսկ թե էլ ովքեր կհայտնվեն նրա ճանապարհին, ում պաշտոնանկությանը նա կձգտի՝ կարելի է արդեն ենթադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում