Sunday, 26 05 2024
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում
Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Վարչապետը եղել է Տաշիրում, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել հեղեղումների վնասներին
Ուղիղ․ Գալստանյանի առաջնորդությամբ՝ երթ դեպի կառավարական առանձնատուն
Վարչապետն Ալավերդիում զրուցել է աղետից տուժած բնակիչների հետ
Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ․ ՆԳՆ ամփոփումը
Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատաապ կարիքները
«Զանգեզուրի միջանցքը» չեզոքացնելու համար Իրանը նոր ծրագրով է հանդես եկել, որն իրականացման փուլում է
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ՀՀ ԲՏԱ նախարար
Եթե Հայաստանում ևս ռուսական սցենարը հաղթի, Կովկասում կավարտվի ժողովրդավարությունը
Հորդորում ենք նշված ուղղություններով չերթևեկել․ Ճանապարհային դեպարտամենտ
Մինսկի խումբը հնարավոր չէ լուծարել, բացառությամբ մեկ դեպքի
-
17:10
Ուղիղ․ Գալստանյանի առաջնորդությամբ՝ երթ դեպի կառավարական առանձնատուն

Ինչո՞ւ հետաձգվեց Էրդողանի այցը Բաքու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոյեմբերին Բաքու կատարելիք ծրագրված այցը հետաձգվել է: Թուրքական կողմը դրա համար որպես պատճառ նշել է Ադրբեջանում առկա նախընտրական գործընթացը, ինչպես նաեւ Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկը: Սակայն որոշ փորձագետներ այլ կարծիքի են: Ըստ «Ազադլիգ» պարբերականի` բոլորովին չի բացառվում, որ նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, եւ արդյունքում Ադրբեջանը հերթական անգամ լուրջ քննադատությունների թիրախ դառնա: Ինչպես երեւում է, Թուրքիայի կառավարությունում նույնպես տեղեկություններ կան` կապված Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի հետ: «Իրականում այդ տեղեկությունները պատահական չեն ի հայտ եկել: Դա ծագում է Ադրբեջանում առկա ընտրական մթնոլորտի հակաժողովրդավարական լինելու, նախընտրական իրավիճակի անբարենպաստ լինելու հանգամանքից: Փորձագետների կարծիքով, միջազգային կազմակերպությունների, հատկապես, ԵԱՀԿ պատրաստած եւ հրապարակած զեկույցները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրությունները հակաժողովրդավարական պայմաններում կանցկացվեն: Նման ընտրությունից հետո Ադրբեջանի կառավարության հետ որևէ երկխոսություն կարող է ուժեղացնել ցանկացած ժողովրդավարական երկրի առաջնորդի նկատմամբ քննադատությունը: Բացի այդ, Բաքու այցելելով` Էրդողանը ստիպված կլինի ինչ-որ կերպ կարծիք հայտնել Ադրբեջանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Եթե նա խոսի ընտրությունները ժողովրդավարական նորմերին համապատասխան անցկացվելու մասին, ապա դա կարող է հետագայում Էրդողանի համար լուրջ խնդիր դառնալ: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետի` Ադրբեջանում ընտրական գործընթացի բացահայտ քննադատությունը կարող է վնասել երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Իսկ դա Թուրքիայի կառավարության համար ցանկալի չէ: Այդ պատճառով Էրդողանը ստիպված է եղել հետաձգել այցը եւ դա բացատրել է իր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաեւ` Ադրբեջանում ուշադրությունը ընտրությունների վրա սևեռված լինելու հանգամանքով»,- եզրահանգել է «Ազադլիգ»-ի հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում