Ռուսաստանի ֆուտբոլի միությունից gazeta.ru-ին տեղեկացրել են, որ սույն թվականի մարտի 25-ին «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախօրեին Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը:
Ռուսական լրատվական կայքի հաղորդմամբ վետերանների խաղին կմասնակցեն Էդուարդ Մարգարով, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը, ինչպես նաև ռուսական կողմից Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Գեորգի Յարցևը, Դմիտրի կուզնեցովն ու էլի անցյալի շատ հայտնի ֆուտբոլիստներ:
Հանդիպումը կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում: Սկիզբը` Երևանի ժամանակով 16:00-ին: