Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի են ունենում Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները:
D խմբի շրջանակներում այսօր տեղի են ունենում Անդորրա – Էստոնիա, Ռումինիա – Հոլանդիա և Հունգարիա – Թուրքիա դիմակայությունները:
Վերոնշյալ խաղերից ավարտվել է միայն Անդորրա – Էստոնիա դիմակայությունը. մնացած երկուսը դեռ ընթացքի մեջ են:
Էստոնիայի հավաքականին հաջողվեց մրցակցի դաշտում 0:1 հաշվով հաղթանակ տանել: Գոլի հեղինակ դարձավ Օպերը՝ հանդիպման 57-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:








































