Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթումբաևան արժանացել է ԱՄՆ պետքարտուղարության «Արիության համար» մրցանակին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ Օթունբաևան միակ կին ղեկավարն է, որը կստանա ԱՄՆ այս պատվավոր մրցանակը: Այն կհանձնվի մարտի 8-ին Վաշինգտոնում անձամբ Հիլարի Քլինթոնի կողմից: Օթունբաևան ԱՄՆ-ում է մարտի 6-ից, ուր ժամանել է Եվրոպա կատարած այցից հետո: Այստեղ նա մի շարք կարևոր հանդիպումներ կունենա ինչպես պետական պաշտոնյաների, այնպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այս մրցանակը սովորաբար հանձնվում է կանանց, ովքեր հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն են վարում: Մինչ այս պահը մրցանակին արժանացել են իրավապաշտպան կանայք:
Հիշեցնենք նաև, որ Օթունբաևան վերջին շրջանում մի շարք կարևոր բարեփոխումների հեղինակ է դարձել: Իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացումը, հավանաբար, միջինասիական պետության ղեկավարին այս մրցանակի հանձնաման պատճառ է հանդիսացել: