Friday, 10 05 2024
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորը մտացածին կերպար է. AP

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորի անձը, որը արաբական մի շարք երկրներում հանգեցրեց անկարգությունների և Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան, մտացածին կերպար է: Նման եզրակացության են եկել Associated Press-ի լրագրողները: Ֆիլմի մասին տեղեկության մեջ նշվում է, որ հեղինակի անունը Սեմ Բեյսիլ է:

Սեպտեմբերի 12-ին AP-ի լրագրողները հարցազրույց են վերցրել 55-ամյա Բեսլի Նակուլայից: Վերջինս հայտարարել է, որ օգնել է ֆիլմի նկարահանումների աշխատանքներին: Նա նշել է, որ ինքը քրիստոնյա ղպտի է, և ֆիլմը ստեղծվել է ի պաշտպանություն քրիստոնյա ղպտի հանրության, որին, նրա խոսքերով, սպառնում է իսլամը:

Նակուլան հերքել է այն ենթադրությունը, որ ինքը հենց ռեժիսորն է, և ասել է, որ անձամբ ճանաչում է Սեմին: Իր խոսքերը հաստատելու համար տղամարդը լրագրողներին ցույց է տվել իր վարորդական իրավունքը: Սակայն գործակալության լրագրողը նշում է, որ նա մատով փակել է իր երկրորդ անունը՝ Բեսլի:

Նակուլան 2010թ. Կալիֆոռնիայում դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման և մոտ 800 հազար դոլար տուգանքի` դաշնային բանկից կատարած խարդախությունների համար: Նա 5 տարի համակարգչից և համացանցից օգտվելու իրավունք չի ունեցել` առանց իր սպայի թույլտվության: Սեփական անունից բացի՝ ըստ դատական փաստաթղթերի, Նակուլան օգտագործել է Նիկոլա Բեյսիլի, Էռվին Սալամեհ և այլ կեղծանուններ:

AP-ին հաջողվել է գտնել Սեմ Բեյսիլի բջջային հեռախոսի համարը. այն լրագրողներին տվել է պահպանողական ղպտի Մորիս Սադեկը, որն ապրում է ԱՄՆ-ում և զբաղվում ֆիլմի տարածմամբ: Այդ հեռախոսահամարի հետքը տարել է Լոս Անջելեսին մերձակա նույն հասցեն, որտեղ գործակալության լրագրողները հանդիպել էին Նակուլայի հետ:

Սեպտեմբերի 11-ին լրագրողներին հաջողվել էր կապվել այն մարդու հետ, ով իրեն անվանում է Սեմ Բեյսիլ: Վերջինս ներկայացել էր որպես իսրայելցի 56-ամյա գրող և ռեժիսոր, որը Կալիֆոռնիայում զբաղվում է անշարժ գույքի վաճառքով: Իսրայելը, սակայն, հերքել է, որ ինքը Սեմ Բեյսիլ անուն-ազգանվամբ քաղաքացի ունի, բացի այդ` YouTube-ում Սեմ Բեյսիլի էջում նշված է, որ նա 74 տարեկան է: Ավելին` Կալիֆոռնիա նահանգում տրված արտոնագրերում (այդ թվում` անշարժ գույքի դեպարտամենտում) նման անվամբ մարդ չկա:

Այն, որ Սեմ Բեյսիլը ռեժիսորի իրական անունը չէ, հաստատել է նաև պահպանողական պաստոր Թերի Ջոնսը, որը հայտնի է 2010թ. սեպտեմբերի 11-ին Ղուրանն այրելու իր գործողությամբ: Հաղորդվում է, որ Ջոնսը հեռախոսազրույց է ունեցել ռեժիսորի հետ: «Նա ակնհայտորեն թաքնվում է և չի բացահայտում իր անձը»,- ասել է պաստորը:

Ֆիլմում հանդես եկող դերասանները հայտարարել են, որ իրենց մոլորեցրել են, և իրենք չեն իմացել ֆիլմի հակաիսլամական բնույթի մասին: Մի շարք արտահայտություններ աղավաղվել են հնչյունավորման ժամանակ: Այսպես. երբ խոսքը վերաբերում է Մուհամմադ մարգարեին, կադրում կամ դերասաններ չկան, կամ նրանց շրթունքներն այլ բան են արտաբերում:

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը ներկայացնում է Մուհամմադ մարգարեի և իսլամի մասին այլընտրանքային պատմություն: Այն լայն վարձույթի չի հանվել: Սակայն արաբական մի շարք երկրներում այն դիտել են արմատական իսլամիստները, ինչը հանգեցրել է Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների և Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում