Բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, մեկնաբանելով Sauerland փրոմոութերային ընկերության հայտարարությունը, ասել է, որ իր անունն օգտագործելով՝ ընկերությունն ուզում է բարձրացնել Աբրահամի վարկանիշը: Նշենք, որ Sauerland գործակալությունը հայտարարել է, որ Շտուրմին երկու անգամ առաջարկվել է մենամարտել Արթուր Աբրահամի հետ, սակայն նա երկուսն էլ մերժել է:
«Ես ուրախ կլինեի հանդիպել Արթուր Աբրահամին, սակայն նա իրավունք չունի մենամարտելու բարձրակարգ բռնցքամարտիկների հետ: Նրանք ուզում են հիմարացնել ինձ: Ցանկանում են, օգտագործելով իմ անունը, բարձրացնել Արթուրինը: Սա պարզապես կատակ է Sauerland-ի կողմից: Նրանք գիտեն, որ ես ավելի ուժեղ եմ»,- BoxingScene-ը մեջբերում է Շտուրմի խոսքերը: