«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում, երբ «Ֆորմուլա-1»-ում շատ երկրպագուներ իրեն սրիկա են վանկարկում:
«Սա նորմալ է: Շատ նորմալ է… Ես չեմ անհանգստանում, քանի որ ցանկացածն էլ պայքարում է այլազգի ավտոարշավորդների դեմ: Սա տեղի է ունեցել և Գերմանիայում:
Ամեն ինչ այլ էր նախքան իմ՝ Միախայել Շումախերի մրցակիցը չլինելը: Դրանից հետո բոլորը դարձան սովորական երկրպագուներ: Բայց հիմա, իրենց կարծիքով, ես նորից վատ տղա դարձա:
Այս խոսքերը վերաբերում են Ալոնսոյին միայն որպես ավտոարշավորդի, այլ ոչ որպես մարդու, քանի որ նրանք չեն ճանաչում ինձ: Որպես ավտոարշավորդ՝ Ալոնսոն ուրիշ մարդ է: Նա ապրում է այլ կյանքով, այլ գաղափարներով, իսկ որպես մարդ՝ լրիվ ուրիշ»,- Top Gear-ի փոխանցմամբ՝ ասել է Ալոնսոն: