Friday, 10 05 2024
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»

Orange Հիմնադրամի աջակցությամբ Սյունիքում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ

Ավարտվել է Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում և որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում 2,000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն իրենց շրջանային կենտրոններում, որոնցից 400-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 940 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել է 200 վիրահատություն և լազերային բուժում:

« Ավարտելով աշխատանքը Սյունիքի մարզում` ուրախությամբ ենք հաստատում, որ Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատորի, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր ուշադրության առանցքում են, իսկ հաղորդակցման խնդիրներ ունեցող անձինք` Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

«Մեզ համար հաճելի է արձանագրել, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից արդեն 9-րդ տարին Հայաստանում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրը գրեթե օրինաչափություն է դարձել մեր երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար: Ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել բնակչության ակնային զննումների և բուժման աշխատանքներ: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը. այն ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու հնարավորություն ստեղծող կարևոր մի նախաձեռնություն: Ուրախ ենք, որ Օրանժ Հիմնադրամը մեզ հետ է նաև Սյունիքի մարզում», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,300,000 դրամ:

Հավելենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Orange Հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են արդեն Արմավիրի մարզում: Վերջինիս շուրջ կլինեն լրացուցիչ հրապարակումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում