«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ ակումբի` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումները դեռևս չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ը ամռան սկզբին գնել են Շինջի Կագավայի իրավունքները, ով անգլիացիների հետ հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել:
«Մենք պետք է համալրենք մեր կազմը նոր ֆուտբոլիստներով: Էլ ավելի կհոզարցնենք թիմը»,- ասել է մարզիչը «Շանհայ Շենհուա»-ի հետ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:0 հաշվով առավելության է հասել չինական ակումբի նկատմամբ:










































