Wednesday, 17 06 2026
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի

Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում

Մամուլում և սոցիալական հարթակներում քննարկվում է հետընտրական հնարավոր զարգացումների մի քանի սցենար, բայց, կարծես, ամենատարածված մոտեցումն այն է, որ «ընդդիմությունը պետք է մանդատներից հրաժարվի, իշխանության ճգնաժամ ստեղծի և փողոցի գեներացման միջոցով հասնի իշխանափոխության»։ Վրաստանում եվրոպամետ ընդդիմությունը հիմնականում բոյկոտում է խորհրդարանը, բայց դա չի խանգարել, որ այն ձևավորվի, ընտրի ղեկավար մարմիններ, նշանակի վարչապետին և ձևավորի կառավարություն, ինչպես նաև ընտրի երկրի նախագահին։

Այս իրավիճակում անգամ «Վրացական երազանքի» քննադատ եվրոպական որևէ կառույց Վրաստանի իշխանություններին «ոչ լեգիտիմ» չի ճանաչել։ Հայաստանի հետընտրական իրավիճակը վրացականին նման է նրանով, որ երկու դեպքում էլ իշխող ուժին չի հաջողվել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Իսկ էական տարբերությունն այն է, որ Վրաստանում ընդդիմությունը եվրոպամետ է, իսկ Հայաստանում՝ ոչ, հիմնականում ռուսաստանյան կողմնորոշում ունի և վայելում է ՌԴ իշխանությունների նաև տեղեկատվա-քարոզչական աջակցությունը։

Ավելին, եթե որեւէ մասնագետ լեզվա-ոճական ուսումնասիրություն կատարի, ապա կպարզվի, որ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ընդդիմության և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տված գնահատականը սկզբունքորեն կազմված է նույն կամ սկզբունքորեն համարժեք քաղաքական հայացքով, իսկ բառապաշարը, ենթատեքստային կամ բաց ակնարկները գրեթե նույնական են։ Դժվար է պատկերացնել, որ ՌԴ ԱԳՆ-ում օգտվում են Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի տասնյակ առաջնորդներից շնորհավորական ուղերձներ է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փորձառու մեկնաբան Վադիմ Դուբնովը այդ շարքում կարեւորել է Ղազախստանի նախագահի շնորհավորանքը և արդարացիորեն ընդգծել, որ Տոկաևի այդ քայլը վկայում է, որ ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովում Հայաստանին վերաբերող հայտարարությունը «ընդունվել է Ռուսաստանի ճնշման տակ»։ Դուբնովը նման կարծիք հայտնել է, երբ հայտնի չէր, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբաս Արաղչին։

Պաշտոնական Թեհրանի արձագանքը չափազանց կարևոր է և վկայում է, որ Իսլամական հանրապետությունը, չնայած Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը, կարևորում է Հայաստանի հետ ավանդական համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն հայտնում։ Հայաստանյան ընդդիմությունը մանավանդ TRIPP նախագծի առումով մշտապես շեշտում է Իրանի «ազգային շահերը անտեսելու, Սյունիքում հակաիրանական հենակետ ստեղծելու» հանգամանքը։

Արաղչիի ուղերձը, իհարկե, Թեհրանի «անհանգստությունները» օրակարգից չի հանում, բայց նախանշում է փոխվստահության վրա կառուցվելիք երկխոսություն, որ թույլ կտա հասնել կողմերի համար ընդունելի և շահեկան համաձայնությունների։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցից, հայ-ամերիկյան կարևոր համաձայնություններից հետո Իրանի արտգործնախարարի շնորհավորանքը պաշտոնական Երևանի և վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքականության առնվազն ըմբռնման դրսեւորում է, որ մեծ մասով չեզոքացնում է Հայաստանի ընդդիմության «իրանապաշտ» քարոզչության քաղաքական ազդեցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում