Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում

Հունիսի 9-ին Վրաստանի «Ընդդիմադիր ալյանսի» ներկայացուցիչներ Գիգի Ծերեթելին, Զուրաբ Ջափարիձեն և Գիգա Բաքերիան համատեղ հայտարարություն են տարածել։ Այդ մասին հայտնել է apsny.ge կայքը։ Ընդդիմադիր գործիչները համոզմունք են հայտնել, որ «Վրաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակում», բայց «իշխանությունները չեն օգտագործում հնարավորությունը, որպեսզի Արևմուտքի հետ համագործակցոությունը ամրապնդեն»։

Վրացի ընդդիմադիր գործիչների գնահատմամբ, Հարավային Կովկասում Ռուսաստանի «ազդեցությունը թուլանում է, իսկ ԱՄՆ հետաքրքրությունը՝ աճում»։ Նրանք գտնում են, որ «տրանզիտային և ենթակառուցվածքային նոր նախագծերը Վրաստանի համար անվտանգության ոլորտում հնարավորություն են բացում՝ լինելու արևմտյան ռազմավարական ճարտարապետության կարեւոր մասը»։

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները գլխավոր նպատակ են սահմանել «ազատ և արդարացի ընտրությունների անցկացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների վերականգումը և Վրաստանի վերադարձը եվրաատլանտյան ինտեգրման ուղուն»։ Հատկանշական է, որ Վրաստանի «Ընդդիմադիր ալյանսի» երեք ներկայացուցիչները սկզբունքային նշանակության հայտարարությունը տարածել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններից երկու օր հետո։

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական անցած ընտրությունների արդյունքները չի ճանաչում և պայքարում է նոր ընտրությունների անցկացման համար։ Մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Թբիլիսիում բանակցություններ է վարել ինչպես վարչապետ Կոբախիձեի, այնպես էլ ընդդիմության առաջնորդների հետ։ Վաշինգտոնը Վրաստանում արտահերթ ընտրությունների նախապայման չի առաջադրում, բայց երկրի քաղաքական կյանքին նրա ազատ մասնակցությունը կարեւորում է։

Ուշագրավ է, որ հունիսի 9-ին 2024թ․ հոկտեմբերի 4-ի, այն է՝ «զանգվածային անկարգությունների գործով» կալանավորված ութ անձինք դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք «ընդունել են իրենց մեղքը և դատախազության հետ համաձայնության եկել»։ Կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել «մասնակի համաներում», և Վրաստանի իշխանությունները նման որոշում ընդունել են պետդեպարտամենտի պատվիրակության հետ բանակցությունների համատեքստում։

Վրաստանի արտաքին քաղաքականության «վերբեռնումը» լուրջ նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Վարչապետ Կոբախիձեն գնահատել է, որ հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում Նիկոլ Փաշինյանը մեծ ներդրում ունի։ Հայաստանի վարչապետը կարող է զգալիորեն նպաստել Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում