Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Անցած ընտրությունների մասին ամենաանկեղծ և դիպուկ արտահայտվել է ընդդիմադիր հանրային գործիչներից մեկը։ Նա ֆեյսբուքում գրել է, որ բոլորն էլ գիտեին, որ ընդդիմության առաջնորդների խոստումները «օդ» են, իսկ նրանց օգտին քվեարկելով՝ մարդիկ առաջնորդվել են Նիկոլ Փաշինյանին «վնաս հասցնելու» ցանկությամբ։ Նա, իհարկե, այս արձանագրումը համեմել է «ուռա-հայրենասիրական» և «մի ողջ ժողովրդի խաբվածության քնարական զեղումներով», բայց նրա բուն ասելիքը այն է, որ ընդդիմությանը ավելի քան չորս հարյուր հազար քվեները քաղաքական առումով «օճառի պղպջակ» են։

Սա ծանր խոստովանություն է, բացահայտում, որ «եռաֆազ» ընդդիմությունը Հայաստանի ապագայի որևէ հայեցակարգ չունի, միայն մի նպատակ է հետապնդել՝ քարոզչական ձեռնածություններով, խաբեությամբ և կաշառքով ստանալ ընտրողների մեծամասնության քվեն և Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, նրանք պիտի անեին այն, ինչ կթելադրեր Մոսկվան՝ լավագույն դեպքում փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի մակարդակով։

Անցած երկու օրերին, որքանով հասկացվում է, ընդդիմության առաջնորդները քննարկում են հետընտրական մարտավարությունը։ Խոսվում է նաև «փողոցը գեներացնելու անհրաժեշտության» մասին։ Հունիսի լույս 8-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հետընտրական «անկարգությունները» բացառել է։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ոչ միայն իրավապահ համակարգի նկատմամբ վստահությամբ, այլև՝ քաղաքական հաշվարկով, եթե քաղաքացին ընդդիմության օգտին քվեարկել է գումարի կամ խոստման դիմաց, կամ ցանկացել է Փաշինյանին վատություն անել, ապա հենց ընտրատեղամասում էլ նա համարել է, որ պարտքը կատարել է, այլևս անելիք չունի։

Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտի, որ ընդդիմության խոստումները «օդ» են։ Այդ համոզմունքով քվեարկած քաղաքացին, բնականաբար, ընդդմիության կոչով փողոց դուրս չի գա։ Արդյունքում ստացվում է, եթե պատկերավոր ասվի, որ քաղաքացու քվեն ոչ թե ԴՕԿ կուսակցությունը կամ ՀԱԿ-ը և մյուսներն են փոշիացրել, այլ՝ «եռաֆազ» ընդդիմությունը։ Ստույգ կարող ենք ասել, որ «Հանուն հանրապետության» եվրոպամետ կուսակցության ստացած մոտ յոթ հազար քվեն քաղաքական իմաստով Հայաստանի համար շատ ավելի լուրջ ռեսուրս է, քան՝ «Ուժեղ Հայաստանի» երեք հարյուր քառասուն հազարը։

Մեծագույն վնասը, որ Հայաստանին հասցվել է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և «նրանց հարող» Արման Թաթոյանի ձեռքով, դա է՝ քաղաքական համակարգի խեղաթյուրումը, քաղաքակրթական ընտրության նենգափոխումը։ Այս իրողությունը հասկանալու համար բավական է նայել Ռուսաստանի պաշտոնական մամուլի վերնագրերը․ բոլորը արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանը «սահմանադրական մեծամասնություն չի ստացել»։ Հասկանալի է, թե ինչ է նկատի առնվում։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացումը Ռուսաստանին ոչ մի առումով ձեռնտու չէ։

Ընդդիմությունը իր սեւ գործն արել է: Հայաստանի մոտ կես միլիոն քաղաքացի խաբեությամբ զրկվել է երկրի ապագան որոշելու իրավունքից։ Այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում